Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող երկաթուղային վագոնների և երրորդ անձի կողմից գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկությանմասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թ ապրիլի 08-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում 5` ք. Երևան Օտյան 3/2 հասցեում կայանալուէր սնանկ ճանաչված «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառք 1 առանձին լոտով, ընդհանուր մեկնարկային գինը 22.639.830 ՀՀ դրամ, սակայն աճուրդ վաճառքը չկայացավ հայտ չլինելու կապակցությամբ: 2019թ մայիսի 10-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կայանալուէ սնանկ ճանաչված «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառք նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնով 1.191.570 ՀՀ դրամով, մեկ առանձին լոտով, ընդհանուր գինը 22.639.830 ՀՀ դրամ: Լոտ 1. Երկաթուղային վագոններ 19 հատ, մեկ հատի մեկնարկային գինը 1.191.570 ՀՀ դրամ, ընդամենը միասին 22.639.830 ՀՀ դրամ, վագոնները թալանված են, օգտագործման համար ոչ պիտանի: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Անելիք բանկ» ՓԲԸ «Էրեբունի» /«Տիգրան Մեծ»/ մասնաճյուղ` «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ին Ա/Ձ Հայկ Կոշեցյանի 11816003743823 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնելՀՀ սնանկության դատարան ` ք. Երևան Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի և երկաթուղային վագոնների մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Ջի Էմ Էլ Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540