Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Ռուքոստրոյ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 10-ին «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2019թ. ապրիլի 29-ին ժամը 11:00-ին «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ի ՍԳ կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ կրկնաճուրդ: Պարտապանի գույքը աճուրդին ներկայացվում է մեկ միասնական լոտով:
Լոտ 6. Ասֆալտի գործարան (խառնիչ) DC-117-2K Ռուս. (չաշխատող) 1986թ. արտադրության ապակոմպլեկտավորված է, հանգույցների մի մասը պակասում է: Գտնվում է ք. Երևան, Արին Բերդի ¾ հասցեում: Մեկնարկային գինը` 2.261.441դրամ:

Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16-ը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1 % մասնակցության
վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձանց դեպքում պետ. գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 02855700200:Լոտերին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 461 606 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`