Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Նոր Նորքի ուսանողական ավան> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 8-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
2019թ. ապրիլի 29-ին ժամը 12.00-ին «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 դահլիճ) կանցկացվի պարտապան «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք: Գույքը աճուրդին ներկայացվում է 4 առանձին լոտերով:
Լոտ 1 Երևան քաղաքի Նոր Նորք համայնք, Մոլդովական փողոց թիվ 12/3 հասցեի բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման 1485,6 քմ մակերեսով հողամաս (վճարված չէ հողի կադաստրային արժեքը, հողամասը գտնվում է 6-րդ գնային գոտում), մեկնարկային գինը` 51.112.944 ՀՀ դրամ:
Լոտ 2 Երևան քաղաքի Նոր Նորք համայնք, Մոլդովական փողոց թիվ 12/4 հասցեի բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման 4643 քմ մակերեսով հողամաս (վճարված չէ հողի կադաստրային արժեքը, հողամասը գտնվում է 6-րդ գնային գոտում), մեկնարկային գինը` 25.659.577 ՀՀ դրամ:
Լոտ 3 Երևան քաղաքի Նոր Նորք համայնք, Մոլդովական փողոց թիվ 12/5 հասցեի բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման 8229,3 քմ մակերեսով հողամաս (վճարված չէ հողի կադաստրային արժեքը, հողամասը գտնվում է 6-րդ գնային գոտում), մեկնարկային գինը` 144.684.264 ՀՀ դրամ:
Լոտ 4 Երևան քաղաքի Նոր Նորք համայնք, Մոլդովական փողոց թիվ 27/4 հասցեի բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման 370 քմ մակերեսով հողամաս (վճարված չէ հողի կադաստրային արժեքը, հողամասը գտնվում է 6-րդ գնային գոտում), մեկնարկային գինը` 11.043.248 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության իրավունքի փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ` ք. Երևան, Օտյան 53/2 աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հաշվին` Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 30204797800: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`