Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միխաել Իվանի Ասատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Միխաել Իվանի Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.04.2019թվականի Միխաել Իվանի Ասատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 03.05.2019թ ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի Միխաել Իվանի Ասատրյանի պարտավորությունների դիմաց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի կրկնաճուրդ վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով բաց դասական եղանակով ՝
Լոտ 1 Արմավիրի մարզ, Նորավան համայնք,5-րդ փողոց, թիվ 55 հասցեի բնակելի տունը,մակերեսը 177.7 քմ, ավտոտնակը՝37,8 քմ,անասնաշենքը՝43,2 քմ թոնրատունը՝16,3 քմ, կաթսայատունը՝5,76քմ և 1250քմ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը 3.666.942 (երեք միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Բնակելի տունն ունի վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16004065615101 բացված սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով::
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`