Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների դասական աճուրդ-վաճառքի մասին

11.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների դասական աճուրդ վաճառք.
1. ԼՕՏ 1. Քաջարան համայնքի վարչական տարածքում, ք. Քաջարան, Բակունցի 7/39 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24.4ք.մ տարածքը /սեփականության վկայական N19092018-09-0025/, օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով՝ 780000 /յոթ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
2. ԼՕՏ 2. Քաջարան համայնքի վարչական տարածքում, ք. Քաջարան, Խանջյան 10/50 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27,6 ք.մ տարածքը /սեփականության վկայական N16092016-09-0001/, օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով՝ 871000 /ութ հարյուր յոթանասունմեկ հազար/ ՀՀ դրամ:
3. ԼՕՏ 3. Քաջարան համայնքի վարչական տարածքում, ք. Քաջարան, Գայի 5/31 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 57,07 ք.մտարածքը /սեփականության վկայական N02122016-09-0009/, օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով՝ 1823000 /մեկ միլիոն ութ հարյուր քսաներեք հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2019թ. մայիսի 13-ին ժամը 10:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարողեն ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/

Հասցե` ք: Քաջարան, Լեռնագործների 4

Հեռ..` +374 93-19-59-05

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`