Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հասմիկ Ախոնյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի աճուրդ

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. ապրիլի 10-ին նշանակված Հասմիկ Ախոնյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի լոտ.1-ի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. ապրիլի 30-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կկայանա Հասմիկ Ախոնյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ երկու լոտերով (լոտ 1. նախկին աճուրդի գնից 10 տոկոս իջեցված).
Լոտ 1. Nissan Altima 2.5 SL, արտադրված` 2014թ, նույնականացման համար` 1N4AL3AP8EC294218, գույնը` սև, դիմացի շիթը ունի փոքր ճաք, տեխնիկական վիճակը` լավ, մեկնարկային գինը` 4 592 000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Hyundai Accent GLS 1,6 i, արտադրված` 2011թ, նույնականացման համար` Z94CT41DBBRO14409, գույնը` կարմիր, տեխնիկական վիճակը` միջինից վատ, մեկնարկային գինը` 1 800 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150006201751777 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2) :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հասմիկ Ախոնյանի սնանկության գործով կառավարիչ` Հ. Գևորգյանին` 094 41 99 15 հեռախոսահամարով։

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`