Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Ստեփանյանի սնանկության գործով պարտապանին պատկանող գույքերի աճուրդ

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Ապրիլի 12-ին Կարեն Ստեփանյանի սնանկության գործով պարտապանին պատկանող գույքերի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Ապրիլի 30-ին ժամը 13:00, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է Կարեն Ստեփանյանի սնանկության գործով պարտապանին պատկանող և նրա անունից գրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Ո. Երևան, Դավթաշեն 3-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տուն, ընդհանուր մակերեսը` 268,9 քառ.մ, հողամասի մակերեսը` 322 քառ.մ, պարիսպի երկարությունը` 14,65 գծ.մ., երկհարկանի նկուղով և ձեղնահարկով, տանիքը` մետաղական, մուտքի դուռը` երկաթյա, սանհանգույցը` սալիկապատված, մեկնարկային գինը` 30 960 000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Մերսեդես Բենց Տ 430 մակնիշի 95 ՕՏ 555 պետ համարանիշի ավտոմեքենա, արտադրման տարեթիվը` 2001 թ., թափքը` սեդան, գույնը` ոսկեփայլ մետալիկ, նույն. Համարը` WDBNG70J02A237716, հզորությունը` 204/278 Ձ/ուժ, սրահը` կաշվե, տեխ. Վիճակը` միջին, մեկնարկային գինը` 1 980 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ում բացված` 1150000048268299 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարեն Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`