Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարգունիքի մարզի Գավառի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Գավառ քաղաքի Բունիաթյան փողոց, թիվ 25/7 հասցեում գտնվող, Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-3060-0013 կադաստրային ծածկագրով 0.00119 հա մակերեսով սահմանափակումներ չունեցող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն առևտրի կետ կառուցելու նպատակով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2019 թվականի մայիսի 14-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 12.00-ին:
Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,
- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 5 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսաղորչի 12

Հեռ..` +374 264 23423

Էլ. փոստ`