Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ալառոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով Ամերիաբանկ ՓԲԸ-ում գրավադրված շրջանառու միջոցների բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

§Ալառոմ¦ ՍՊԸ-ի սնանկության գործով 12.04.2019թ. ժամը 10:00-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
§Ալառոմ¦ ՍՊԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդը տեղի կունենա 30.04.2019թ. ժամը 10:10-ին ք. Երևան, Արշակունյաց 5, թիվ 311 սենյակում:
Ամբողջ գույքը գրավադրված է §Ամերիաբանկ¦ ՓԲԸ-ում §Ալառոմ¦ ՍՊԸ-ի պարտավորությունների համար:
ԼՈՏ 1 - BMW ապրանքանիշի արտադրության թվով 635 անվանում, քանակով 5058 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 18 360 203 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 - ATE և BARUM ապրանքանիշերի արտադրության թվով 89 անվանում, քանակով 495 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 3 596 937 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 – BEHR, HELLA, DEPO և BOSCH ապրանքանիշերի արտադրության թվով 117 անվանում, քանակով 409 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 4 499 448 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4 - BERU և BOGE ապրանքանիշերի արտադրության թվով 35 անվանում, քանակով 102 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 879 830 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5 – BOSCH, CONTITECH և DAYCO ապրանքանիշերի արտադրության թվով 53 անվանում, քանակով 561 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 927 201 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6 – LEMFORDER ապրանքանիշի արտադրության թվով 323 անվանում, քանակով 1343 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 8 939 560 ՀՀ դրամ:
ԼՈՏ 7 – SACHS և DELPHI ապրանքանիշերի արտադրության թվով 112 անվանում, քանակով 336 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 4 147 996 ՀՀ դրամ:
ԼՈՏ 8 – Kolbenschmidt ապրանքանիշի արտադրության թվով 63 անվանում, քանակով 453 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 2 195 376 ՀՀ դրամ:
ԼՈՏ 9 – HEPU և IPD ապրանքանիշերի արտադրության թվով 54 անվանում, քանակով 141 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 2 319 182 ՀՀ դրամ:
ԼՈՏ 10 – BREMI, CO, CORTECO, DURULAX, ELRING, FEBI, FTE, GLASER, GOETZE, HENGST, KNECHT, LUK, IWIS, MAHLE, Daimler AG, MONROE, PIERBURG և PRONTO ապրանքանիշերի արտադրության թվով 131 անվանում, քանակով 641 հատ ավտոպահեստամասեր: Լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 3 328 132 ՀՀ դրամ:
Լոտերի անվանական ցուցակը կցվում է հայտարարությանը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ԲԲԸ-ի հ/հ 163468017484 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել §Ալառոմ¦ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`