Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Իվան Ալեքսանի Մոսոյանի սնանկության գործով պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Իվան Մոսոյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

29.03.2019թ.-ին ժամը 15:00 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ թիվ ԵԷԴ/0115/04/17 սնանկության գործով պարտապան Իվան Մոսոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
30.04.2019թ.-ին ժամը 15:00 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ կանցկացվի Իվան Ալեսանի Մոսոյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ՝ 2 լոտով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Էրեբունի Ավանեսով փողոցում գտնվող 01-005-0558-0101 ծածկագրով ավտոտնակ հասցեում գտնվող անշարժ գույք՝ գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում, Ավանեսով փողոց թիվ 13 շենքի բակում, ընդհանուր մակերեսը 23 քմ, հողոմասի ընդհանուր մակերեսը 26,7 քմ, հողամասի իրաունքի տեսակը վարձակալություն, շենքի հիմքը՝ կետ-գծային միաձույլ ե/բ, շենքի պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, դարպասը՝ մետաղյա, ներքին հարդարումը՝ հատակը բետոնապատ: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 2.200.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. Ավտոմեքենա TOYOTA FORTUNER 2.7 մակնիշի՝ թողարկման տարեթիվը՝ 2006թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, նույնականացման համարը՝ MR1YX59G363006732, շարժիչի համարը՝ 2TR6254870, շարժիչի հզորությունը՝ 120/163 Ձ/ուժ, վազքի ցուցմունքը՝ 332826 կմ, սրահը՝ կտորից երեպատվածք, գույնը բեժ, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ գտնվում է աշխատանքային վիճակում, փոխանցման տուփը՝ գտնվում է աշխատանքային վիճակում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 4.650.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված սնանկության գործով թիվ 16044056132423 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00:
Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:


Իվան Մոսոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`