Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ա.Ա.Ա. ՏՐԱՆՍՍԵՎ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 070-30

12.04.2019թ. ժամը 10:15-ին հայտարարված աճուրդը ստորև նշված լոտերի մասով չի կայացել:
03.05.2019թ. ժամը 09:40-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում՝ դատարանի շենքում, սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում պարտապան «Ա.Ա.Ա. ՏՐԱՆՍՍԵՎ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 3 - «ԼԱԶ-695» մակնիշի, 332 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 11.659 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ թափքի և սրահի սարքավորումները, շարժիչը, ընթացքային պահեստամասերը, արտաքին երեսապատման թիթեղների որոշ մասը՝ մոտ 70%-ը ապամոնտաժված է, էլ.սարքավորումները, ապակիների մոտ 85%-ը, անվադողերը, վառելիքի լիցքավորման սարքավորումները և այլն բացակայում են: Պահպանված են որոշ դետալներ և մասեր: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ:
Լոտ 4 - «ՊԱԶ-672» մակնիշի, 323 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 29.057 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 6 - «ՊԱԶ-672» մակնիշի, 379 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 12.785 ՀՀ դրամ: Մեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում է կիսաթալանված վիճակում, շարժիչը հանված է, էլեկտրական սարքավորուները, առջևի անվադողերը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Վառելիքի լիցքավորման սարքավորումները բացակայում են: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 8 - «ՊԱԶ-672» մակնիշի, 377 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը`12.592 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 40%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 12 - «ՊԱԶ-672» մակնիշի, 326 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 27.120 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 13 - «ՊԱԶ-672» մակնիշի, 325 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 27.120 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 15 - «ՊԱԶ-672» մակնիշի, 381 US 34 (2272Լ) պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկ¬նար-կային գինը` 51.140 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքը և սրահը մաշված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ, անվադողերը մաշված են 40-50%-ով: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր աշխատանքային վիճակում: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է մոտ 200000 կմ: Գազի լիցքավորման 8 բալոններից առկա են 5-ը:
Լոտ 21 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 331 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 63.150 ՀՀ դրամ:
Լոտ 22 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 336 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 68.383 ՀՀ դրամ,
Լոտ 23 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 384 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 68.383 ՀՀ դրամ,
Լոտ 24 - «ԼԱԶ-695» մակնիշի, 410 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 24.060 ՀՀ դրամ:
21-ից 24-րդ լոտերը ինտենսիվ շահագործված են, գտնվում են ոչ աշխատանքային վիճակում, բացակայում են ընթացքային մասի որոշ դետալներ, սրահների կահավորանքի պարագաները, առկա անվադողերը օգտագործման պիտանի չեն:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30201984000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն-ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`