Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռաֆ և Էլ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 085-26

12.04.2019թ. ժամը 10:25-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
03.05.2019թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում՝ դատարանի շենքում, պարտապանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ հետևյալ գույքը.
Լոտ 1 - քաղաք Սևան, Խաղաղության փողոց, թիվ 45 հասցեում գտնվող անշարժ գույք, որն իրենից ներկայացնում է ջերմոցային տնտեսության կազմակերպման նպատակով օգտագործվող՝ 1.657 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամաս և դրա վրա առկա շինություններ, այդ թվում՝ կաթսայատուն՝ 50.31 քմ, պահեստ՝ 439 քմ, ջերմոց՝ 1465.1 քմ, ավտոտնակ՝ 311,15 քմ, պահեստ՝ 240 քմ, էլ.ենթակայան՝ 143 քմ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 4.349.849 ՀՀ դրամ:
Հողի կադաստրային արժեքը վճարված չէ, և լոտի օտարման դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30205455400)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն-ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`