Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 29-ին ժամը 12:30-ին <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 8 լոտ`
ԼՈՏ 1 - Փայտյա էլեկտրասյուներ (փայտյա սյուներ համապատասխան մեկուսիչ բաժակներով և ամրացման մետաղական դետալներով, մոնտաժված, բավարար վիճակի, 5 հատ) միավորի արժեքը՝ 3.890 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 19.450 ՀՀ դրամ,
ԼՈՏ 2 - Մետաղական խողովակներով էլեկտրասյուներ (մետաղական 100-120մմ տրամագծով խողովակից սյուներ համապատասխան մեկուսիչ բաժակներով և ամրացման մետաղական դետալներով, մոնտաժված, բավարար վիճակի, 5 հատ) միավորի արժեքը՝ 2.160 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 10.800 ՀՀ դրամ,
ԼՈՏ 3 - Ալյումինից հաղորդալար (10-12մմ կտրվածքով, 600 գծ մ) միավորի արժեքը՝ 94.5 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 53.145 ՀՀ դրամ,
ԼՈՏ 4 - Տրանսֆորմատորային ենթակայան КТП-400 КВТ, արժեքը՝ 365.915 ՀՀ դրամ,
ԼՈՏ 5 - Վագոն տնակ (երկարությունը 9մ) արժեքը՝ 21.540 ՀՀ դրամ,
ԼՈՏ 6 - Ռելս R50 (40 գծ մ) միավորի արժեքը՝ 790 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 31.190 ՀՀ դրամ,
ԼՈՏ 7 - Կտրող սկավառակային գործիքի պողպատյա իրան (տրամագիծը 1250մմ, ոչ պիտանի, 2 հատ) միավորի արժեքը՝ 105 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 210 ՀՀ դրամ,
ԼՈՏ 8 - Կտրող սկավառակային գործիքի պողպատյա իրան (տրամագիծը 960 մմ, ոչ պիտանի, 2 հատ) միավորի արժեքը՝ 65 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 130 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի սնանկության թիվ 1150011881981921 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`