Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լաերտ Պերճիկի Շաբոյանի սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լաերտ Պերճիկի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 30-ին ժամը 12:00-ին Լաերտ Պերճիկի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Լաերտ Պերճիկի Շաբոյանի սնանկության վարույթում առկա՝ պարտապանի և երրորդ անձի կողմից <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Ա. Խաչատրյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 1680քմ, տան մակերեսը՝ 369.4քմ, նավեսի մակերեսը՝ 29.3քմ, գոմի մակերեսը՝ 41.3քմ, շինության մակերեսը՝ 61քմ, նավեսի մակերեսը՝ 43.5քմ, կաթսայատան մակերեսը՝ 4.68քմ, պարսպի մակերեսը՝ 10.06 քմ սեփ. վկ.՝ թիվ 2260625), մեկնարկային գինը՝ 31.950.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Լաերտ Պերճիկի Շաբոյանի սնանկության թիվ 1150020697287280 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 55/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում /ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 55/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`