Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ազատ Տոնոյանի սնանկության գործով պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի աճուրդի մասին

12.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ազատ Տոնոյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.03.2019թ.-ին ժամը 16:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2/ թիվ ԵԷԴ/0084/04/17 սնանկության գործով պարտապան Ազատ Կորյունի Տոնոյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
30.04.2019թ.-ին ժամը 14:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵԷԴ/0084/04/17 սնանկության գործով պարտապան Ազատ Կորյունի Տոնոյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 2 լոտով.
ԼՈՏ 1. Ք. Երևան Նոր Արեշ 44 փողոց թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տուն՝ հողամասի մակերեսը՝ 0,029 քմ, բնակելի տան մակերեսը՝ 61,9 քմ, բնակելի տունը մեկ հարկանի է, արտաքին հարդարանքը գտնվում է մասամբ լավ, մասամբ բարվոք վիճակում, արտաքին պատի վրա առկա են ճաքեր, գույքի ներքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, սանհանգույցը բարվոք վիճակում, դռները մասամբ փայտից են, մասամբ մետաղապլաստ, գտնվում են բարվոք վիճակում, պատուհանները մետաղապլաստ, գտնվում են բարվոք վիճակում, հատակը մասամբ մանրահատակ, մասմբ սալիկապատ, առկա է ջուր, էլ. էներգիա և գազ: Հողամասը հարթ: Հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Բնակիչների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 7.348.320 ՀՀ դրամ
ԼՈՏ 2. ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Հուշակերտ հասցեում գտնվող բնակելի տուն՝ հողամասի մակերեսը՝ 0,0334 քմ, բնակելի տան մակերեսը՝ 217,73 քմ և անասնաշենքի մակերեսը՝ 43,35 քմ: Բնակելի տունը երկու հարկանի է, արտաքին հարդարանքը գտնվում է մասամբ լավ և մասամբ բարվոք վիճակում, սանհանգույցը գտնվում է վատ վիճակում, դռները փայտից են, գտնվում են բարվոք վիճակում, պատուհանները փայտից և մետաղապլաստ, գտնվում են բարվոք վիճակում, բնակելի տան հատակը մասամբ տախտակ, մասամբ սալիկապատ: առկա է ջուր, էլ. էներգիա և գազ: Հողամասը հարթ է, մասամբ ցանկապատված:
Հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Բնակիչների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 7.440.174 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղ թիվ 16044056132417 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Ազատ Տոնոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`