Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկ Արտավազդի Պողոսյանի կողմից գրավադրված գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայկ Արտավազդի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 06.05.2019թվականին, ժամը 14:30-ին ՀՀ Սնանկության դատարանում՝ք.Երևան,Օտյան 53/2 հասցեում, հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Հայկ Արտավազդի Պողոսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ վաճառքը երկու առաձին լոտերով՝
Լոտ1. ք.Մասիս, Ն/Թ 38 շենք, թիվ 35բնակարան ընդհանուր մակերեսը 75,2 քմ, որից բնակելին՝ 39,2 քմ: Բնակարանն ունի վերանորոգման կարիք: Մեկնարկային գինը 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ:
Լոտ2. ք.Մասիս, Մասիս կայարան, թիվ 6 բնակելի տունը հողամասով ընդհանուր մակերեսը՝ 148,9 քմ : Տունը գտնվում է ոչ բարվոք վիճակում և ունի կապիտալ վերանորոգման կարիք: Մեկնարկային գինը 11.100.000 (տասնմեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681054 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91 889960

Էլ. փոստ`