Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ռուզաննա Միքայելյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Ռուզաննա Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի ապրիլի 11-ին հայտարարված Ա/Ձ Ռուզաննա Միքայելյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ.-ի մայիսի 15-ին ժամը 12.30-ին, Ա/Ձ Ռուզաննա Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի 04.03.2019թ.-ի որոշման համաձայն, ք.Երևան, Արժակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Ռուզաննա Միքայելյանին պատկանող ք.Երևան, Ռուբինյաց փողոց, 4 շենք, 34 հասցեի բնակարանի` սնանկության գործով համասեփականության իրավունքով պատկանող Յունիբանկ ԲԲԸ-ի կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ-1-ք.Երևան, Ռուբինյաց փողոց, 4 շենք, 34 հասցեի հասցեի բնակարանի վաճառք, ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը 15.660.000 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան , Օտյան 53/2 հասցեում):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Այ Դի Բանկ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 11807022674105 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման, ինչպես նաև բնակիչներին բնակարանից վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2, կամ կարող են զանգահարել Խաչատուր Մարգարյանի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան,Հր.Քոչար 28, բն14

Հեռ..` +374 91 212414

Էլ. փոստ`