Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարված «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 23-ին ժամը 12:00-ին «Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը: Կրկնաճուրդի ներկայացված են լոտ 1-ից թիվ 4 լոտերի գույքերի արժեքները նվազեցվում են 10 տոկոսով նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում են համապատասխանաբար.
Լոտ 1 - RIELLO , Gulliver BS 3DF բոցամուղ -14 հատ ,1 հատի մեկնարկային գինը՝ 248005 ՀՀ դրամ, ընդհանուր մեկնարկային գինը 3 124 872 ՀՀ դրամ
Լոտ 2 - 192-814 kw RS70TL բոցայրիչ -14 հատ – 1 հատի մեկնարկային գինը 180340 ՀՀ դրամ, ընդհանուր մեկնարկային գինը 2 272 284 ՀՀ դրամ
Լոտ 3 - MB-ZRDLE 412 մուլտիբլոկ - 1 հատ, մեկնարկային գինը 176 445 ՀՀ դրամ
Լոտ 4 - 192-814 kw RS70TL բոցայրիչ - 1 հատ, մեկնարկային գինը 865 719 ՀՀ դրամ
Բոլոր կրկնաճուրդի ներկայացվող գույքերը նոր են և չօգտագործված
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղում գործող թիվ 16072021436200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`