Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

15.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 114-14

12.04.2019թ. ժամը 09:45-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.05.2019թ. ժամը 11:45-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Խմբերի (յուրաքանչյուր խմբում՝ նաև լոտերի) շարադված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում.
Խումբ 1. պարտապանին սեփականության իրավունքով պատակող հիմնական և շրջանառու միջոցները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 1-ում,
Խումբ 2. պարտապանին սեփականության իրավունքով պատակող խողովակները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 2-ում, ընդ որում՝ նշված խմբում ընդգրկված գույքի գնորդի վրա է մնում այդ գույքի /խողովակների/ ապամոնտաժման, այդ նպատակով համապատասխան հողամասերի սեփականատերերի հետ համաձայնությունների ձեռքբերման, անհրաժեշտ և բավարար ցանկացած տեսակի թույլտվությունների, համաձայնությունների ստացման, նախագծերի պատվիրման և համաձայնեցման, գույքի տնօրինման նպատակով անհրաժեշտ և բավարար բոլոր (ցանկացած) գործողությունների իրականացման պարտականությունը, նշվածի հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը, ինչպես նաև սույն մասում նշվածին առնչվող բոլոր տեսակի ծախսերը: Քանի որ խողովակների փաստացի /իրական/ երկարությունը կարող է տարբերվել հայտարարված չափից, ուստի աճուրդի հաղթողի հետ կնքվելիք պայմանագրում ներառվելու է դրույթ այն մասին, որ խողովակի փաստացի չափերի վերաբերյալ կողմերի միջև կազմվելու է համապատասխան ակտ, իսկ փաստացի և հայտարարված չափերի միջև տարբերություն առաջանալու դեպքում կողմերը /վաճառողը և գնորդը/ կկատարան վերահաշվարկ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի ֆինանսական հարաբերությունները /լրացուցիչ գումարի վճարում կամ գումարի վերադարձ/: Աճուրդի հաղթողի հետ կնքվելիք առուվաճառքի պայմանագրում այլ դրույթներից բացի կներառվեն նաև դրույթ խողովակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտելու ժամկետի մասին, որը չի կարող մեկ տարուց ավել լինել /ներառյալ թույլտվությունների, համաձայնությունների ստացման և այլ փաստաթղթային աշխատանքների և ապամոնտաժման աշխատանքների ժամկետը/: Եղանակային պայմաններով կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, կողմերի համաձայնությամբ, սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել: Ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ և բավարար թույլտվությունների ստացման, համաձայնությունների ձեռքբերման և այլ գործողությունները ժամկետում կատարելու ռիսկը կրում է գնորդը, ընդ որում՝ նշված ժամկետի խախտման դեպքում գնորդը պետք է վճարի տուժանք՝ լոտի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, ինչպես նաև յուրաքանչյուր կետանցման օրվա համար՝ 5000 դրամի չափով: Կողմերի պայմանավորված ժամկետը 30 օրից ավելի կետանցվելու դեպքում 31-րդ օրը պայմանագիրը համարվում է դադարած, կողմերը կատարում են վերջնահաշվարկ, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված երաշխիքային գումարը հետ չի վերադարձվում:
Սույն խմբում ներառված լոտերի աճուրդին մասնակցելու համար, հայտին կից ներկայացվում է նաև սնանկության հատուկ հաշվին երաշխիքային գումարի վճարման փաստը հաստատող անդորրագիրը, ընդ որում երաշխիքային գումարի չափը հավասար է տվյալ լոտի աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի և 150000 դրամի հանրագումարին:
Խումբ 3, Լոտ 3.1 - դեբիտորական պարտավորություններ, որոնք գոյացել են 2000-2005թթ.: դրանց վերաբերյալ տեղեկատվությունը բերված է ցանկ 3-ում, աճուրդի մեկնարկային գինը՝ 21.191.263.290,0 դրամ:
Աճուրդը կազմակերպվում է վերը նշված խմբերի հերթականությամբ, իսկ յուրաքանչյուր խմբում ներառված լոտերը վաճառքի են հանվում հերթականությամբ՝ աճման կարգով:
Թվով երեք ցանկերը մեծածավալ են, ուստի դրանք թերթում չեն հրապարակվում, հրապարակվում են միայն www.azdarar.am կայքում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը (խումբ 2-ում ընդգրկված լոտերի աճուրդին մասնակցելու դեպքում՝ նաև երաշխիքային գումարի վճարման անդորրագիրը), ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30203476400, որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, կամ զանգահարելով «Հայգազարդ» ՓԲԸ-ի պատասխանատու աշխատակցին (հեռ. 091 450 574): Լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`