Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լեռնիկ Արշալույսի Այվազյանի սնանկության վարույթում առկա գույքերի աճուրդ վաճառքի կազմակերպման մասին

15.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լեռնիկ Արշալույսի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 2-ին ժամը 12:00-ին Լեռնիկ Արշալույսի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Լեռնիկ Արշալույսի Այվազյանի սնանկության վարույթում առկա՝ պարտապանին և երրորդ անձի կողմից <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Արմավիրի մարզ, Արագած համայնք, Հաղթանակի պողոտա թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 1190քմ, տան մակերեսը՝ 243.1քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, թոնրատուն՝ 11.1քմ, ավտոտանկ՝ 15.9քմ, մառան՝ 45քմ, սանհանգույց՝ 2.7քմ, ծածկի մակերես՝ 34քմ, սեփ. վկայական՝ թիվ 21122015-04-0039), մեկնարկային գինը՝ 16.150.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք համայնք, Վ. Վարդանյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 1730քմ, տան մակերեսը՝ 233.7քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, կաթսայատուն՝ 4քմ, թոնրատուն՝ 20.4քմ, սանհանգույց՝ 3.1քմ, անասնաշենք՝ 17քմ, ավտոտանկ՝ 44.3քմ, սեփ. վկայական՝ թիվ 30122015-04-0011), մեկնարկային գինը՝ 10.600.000 ՀՀ դրամ:

Անշարժ գույքերը ծանրաբեռնված են բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Լեռնիկ Արշալույսի Այվազյանի սնանկության թիվ 1150010625755744 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`