Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառքի մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. մայիսի 03-ին, ժամը 15:00-ին «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Սայաթ-Նովա 21ա-48 հասցեում կանցկացվի «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք 3 լոտով` Լոտ 1։ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 20 փող., նրբ., հ 3/2 տուն, /սեփականության վկայական` 17062015-01-0135, սեփականատեր Կարեն Աղաջանյան/: Հողամասի տվյալները: կադաստրային համար 01-005-0310-0453, նպատակային նշանկությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0.074678 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Շենքի տվյալները: նպատակային նշանկությունը բնակելի: 1. Կադաստրային համարը՝ 01-005-0310-0453-001, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 139 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն: 2. Կադաստրային համարը՝ 01-005-0310-0453-002, օգտագործման նպատակը՝ օժանդակ շինություն, մակերեսը՝ 20.12 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն: Մեկնարկային գինը կազմում է 33.892.000 /երեսուներեք միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար /ՀՀ դրամ : Լոտ 2։ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 20 փող., նրբ., հ 3/3 տուն, /սեփականության վկայական` 2751277, սեփականատեր Կարեն Աղաջանյան/: Հողամասի տվյալները: կադաստրային համար 01-005-310-300, նպատակային նշանկությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բն. տան. զբաղ., հողամասի չափը` 0.066125 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Շենքի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-005-310-300-001, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 341.88 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն: Մեկնարկային գինը կազմում է 70.024.000 /յոթանասուն միլիոն քսանչորս հազար/ ՀՀ դրամ Լոտ 3։ Տրանսպորտային միջոց, մակնիշը ԳԱԶ-2775, վկայագրի համարը ՝ SC013117, սեփականատերը՝ «Գեղամ և Կարեն» ՍՊԸ. Տ/Մ-ի տվյալները՝ գրանցման համարանիշը՝ 618 LS 63, գրանցված հաCսցե՝ ք. Երևան, Էրեբունի շրջ., Նոր Արեշ., 20 փող., նրբ., 3Ը, տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույքը՝ սպիտակ, նույն. համարը՝ X8C2775B020001223, շարժիչի համարը՝ 21004078, հենասարքի համարը՝27750051904232, թափքի համարը՝ 33020020174736, շարժիչի հզորությունը՝ 110/150, թողարկման տարեթիվը՝ 2002: Մեկնարկային գինը կազմում 1.558.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար/ ՀՀ դրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված սնանկության հատուկ հաշվին`19300 30207351100 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008