Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վահրամ Պողոսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Վահրամ Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 21-ին հայտարարված Ա/Ձ Վահրամ Պողոսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 21-ին, ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Ա. Արսենյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ/ տեղի կունենա պարտապանին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքերի, ինչպես նաև համապարտության կարգով 3-րդ անձանց պատկանող գույքերի աճուրդը՝ բաց դասական եղանակով՝հետևյալ լոտերով.
ԼՈՏ 6- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 1.900 քմ մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 110.460 ՀՀ դրամ
ԼՈՏ 7- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 2.497 քմ մակերեսով տնամերձ հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 125.040 ՀՀ դրամ
ԼՈՏ 8- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 2.706 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 11.640 ՀՀ դրամ
ԼՈՏ 10- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 7.397 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 30.510 ՀՀ դրամ
ԼՈՏ 11- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 7.882 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 32.000 ՀՀ դրամ
ԼՈՏ 12- Վայոց Ձորի մարզի Գնդևազ համայնքում գտնվող 16.085 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 66.880 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը,
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Ա/Ձ Վահրամ Պողոսյանիի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Վահրամ Պողոսյանի սնանկության 2474902127160000 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094400377 հեռախոսահամարով:


Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`