Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Արայիկ և Կարեն>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց <<Պրո Կրեդիտ Բանկ>> ՓԲ ընկերությունում /իրավահաջորդ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Արայիկ և Կարեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. օգոստոսի 3-ին ,,Արայիկ և Կարեն,, ՍՊԸ-ի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 7-ին ժամը 12:00 <<Արայիկ և Կարեն>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից քաղաք Երևան Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի <<Արայիկ և Կարեն>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց <<Պրո Կրեդիտ Բանկ>> ՓԲ ընկերությունում /իրավահաջորդ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը` բաց դասական եղանակով: Գույքի աճուրդը իրականացվելու է 1 լոտով:
Լոտ 1. Գույքը(վկայական 2827861) իրենից ներկայացնում է քաղաք Արտաշատ, Մարքսի 96 հասցեում գտնվող 5200 քմ հողամասի վրա տեղակայված 1300,6 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն, 375,3 քմ մակերեսով միհարկանի շինություններ՝ հանգստի սենյակներ, 3,2 քմ մակերեսով կաթսայատուն, 307,5 քմ մակերեսով պահեստներ, 60 քմ մակերեսով չգործող խանութ-տաղավարի շենք, 54,4 քմ մակերեսով պարիսպ: Հողամասը ծանրաբեռնված է նաև չգրանցված և չգնահատված կիսակառույց շինություններով: Շինությունների մեծ մասի վիճակը գնահատվում է միջին: Շինությունները ապահովված են բոլոր կոմունալ հարմարություններով: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 81.203.723 (ութսունմեկ միլիոն երկու հարյու երեք հազար յոթ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ <<Արայիկ և Կարեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացված <<Արայիկ և Կարեն>> ՍՊԸ-ի սնանկության 2472302814760100 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցեն` ք.Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`