Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մանան Թաուն» ՍՊԸ-ի սնանկության վարույթով գույքագրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մանան Թաուն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, որ 02.04.2019թ.-ի հայտարարված աճուրդ վաճառքը կայացավ ԼՈՏ 1 և ԼՈՏ 2-ի մասերով:
ՀՀ Սնանկության դատարանի 05.03.2019թ.-ի թիվ ԱՐԴ/0006/04/15 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 2019 թ-ի մայիսի 03-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 532/ հայտարարվում է «Մանան Թաուն» ՍՊԸ-ի սնանկության վարույթով գույքագրված, «Մանան Թաուն» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Խորոզյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, Լուկաշին համայնք, Արամի փողոց 2 հասցեում գտնվող 825 /ութ հարյուր քսանհինգ/ քմ ընդհանուր մակերեսով կաշվի վերամշակման գործարանը, նախկինից 10 % իջեցված գնով, ընդամենը 55.062.000 /հիսունհինգ միլիոն վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:

Գույքը հետևյալն է՝

ԼՈՏ 3. ՀՀ Արմավիրի մարզ, Լուկաշին համայնք, Արամի փողոց 2 հասցեում գտնվող 825 /ութ հարյուր քսանհինգ/ քմ ընդհանուր մակերեսով կաշվի վերամշակման գործարանը, 1250,6 /մեկ հազար երկու հարյուր հիսուն ամբողջ վեց տասնորդական/ քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց շինությունը, 21,3 /քսանմեկ ամբողջ երեք տասնորդական/ քմ ընդհանուր մակերեսով տնակը, 486 /չորս հարյուր ութսունվեց/ քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց շինությունը, 55 /հիսունհինգ/ քմ ընդհանուր մակերեսով անասնաշենքը, 34,8 /երեսունչորս ամբողջ ութ տասնորդական/ քմ ընդհանուր մակերեսով ջրավազանը, 38,4 /երեսունութ ամբողջ չորս տասնորդական/ քմընդհանուր մակերեսով տարածքը, 172,8 /մեկ հարյուր յոթանասուներկու ամբողջ ութ տասնորդական/ քմ ընդհանուր մակերեսով խարխուլ շինությունը, 53,2 /հիսուներեք ամբողջ երկու տասնորդական/ քմ ընդհանուր մակերեսով անասնաշենքը, 627 /վեց հարյուր քսանյոթ/ քմ ընդհանուր մակերեսով խարխուլ շինությունը, 17/տասնյոթ/ քմ ընդհանուր մակերեսով սիլոսի աշտարակը, 81,5 /ութսունմեկ ամբողջ հինգ տասնորդական/ քմ ընդհանուր նակերեսով կիսակառույց շինությունը, 2,3 /երկու ամբողջ երեք տասնորդական/ քմ մակերեսով պարիսպը, 23,8 /քսաներեք ամբողջ ութ տասնորդական/ քմ պարիսպը, 102,2 /մեկ հարյուր երկու ամբողջ երկու տասնորդական/ քմ մակերեսով պարիսպը, 1,6 /մեկ ամբողջ վեց տասնորդական/ քմ մակերեսով պարիսպը, 74,9 /յոթանասունչորս ամբողջ ինը տասնորդական/ քմ մակերեսով պարիսպը և 2,4096 /երկու ամբողջ չորս հազար իննսունվեց տասհազարերրորդական/ հա ընդհանուր մակերեսով հողամասը/ սեփ. վկ.՝թիվ 08052013-04-0013, տրվ.՝ 08.05.2013թ.-ին- 55.062.000 /հիսունհինգ միլիոն վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված «Մանան Թաուն» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` 1150015446716787, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 93 971818

Էլ. փոստ`