Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ջիվան Մանուկյանի սնանկության վարույթով գույքագրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջիվան Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
09.04.2019թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
Հայտնում եմ Ձեզ, որ 03.05.2019թ.-ին, ժամը 13:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում, հայտարարվում է Ջիվան Մանուկյանի սնանկության վարույթով գույքագրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 2 (երկու) ԼՈՏ-ով, նախկինից 10 % իջեցված գնով, ընդամենը 7.819.744 /յոթ միլիոն ութ հարյուր տասնինը հազար յոթ քառասունչորս/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալն են՝
ԼՈՏ 1- ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Վանանդ գյուղ. Նշանակության և այլ հող /վկայական 2047551/- Գույքի մեկնարկային գինը 5.429.349 /հինգ միլիոն չորս հարյուր քսանինը հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ է:
ԼՈՏ 2- ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Վանանդ արոտավայր /վկայական 2047279/- Գույքի մեկնարկային գինը 2.390.395 /երկու միլիոն երեք հարյուր իննսուն հազար երեք հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Անելիք բանկ¦ ՓԲԸ-ում բացված Ջիվան Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին /11800067243645/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան Օտյան 53/2) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 93 971818

Էլ. փոստ`