Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՌԱԳԱՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱՌԱԳԱՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 15-ին ՙԱՌԱԳԱՍ՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 15-ին, ժամը 11:00-ին ՙԱՌԱԳԱՍ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙԱՌԱԳԱՍ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չորս լոտերով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 Գույքային համալիր, որը իրենից ներկայացնում է՝ հաստոցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գրասենյակային գույք և վագոն տնակ: Գույքային համալիրի մեկնարկային գինը սահմանվում է 4.187.000 ՀՀ դրամ:
Լոտ-2 ՙՎԱԶ-2103՚ մակնիշի, 925 ԼՍ 61 պետհամարանիշով,1998թ. արտադրության ավտոմեքենա - 1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 102.287ՀՀ դրամ:
Լոտ-3 ՙՎԱԶ-21063՚ մակնիշի, 100 ՈՈ 02 պետհամարանիշով, 1998թ. արտադրության ավտոմեքենա -1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 112.810 ՀՀ դրամ:
Լոտ-4 -ԱԿՄ-20/CMկ-072/ մակնիշի սղոցող ուղղանկյուն հաստոց -1 հատ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 2.208.801 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով ՙԱՌԱԳԱՍ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472302734320080 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 421272

Էլ. փոստ`