Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջի Վի» ՍՊԸ–ի պարտավորությունների դիմաց ՙՅունաբանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ջի Վի» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 20-ին հայտարարված ՙՋի Վի՚ ՍՊԸ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 17-ին, ժամը 12:00-ին ՙՋի Վի՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՋի Վի՚ ՍՊԸ–ի պարտավորությունների դիմաց ՙՅունաբանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով:
Լոտ-4 ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի խճուղի հասցեում գտնվող անշարժ գույք և հողամաս:
Գույքը իրենից ներկայացնում է 1747,64 քմ ընդհանուր մակերեսով արտադրական շինություններ և 0,9 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ շինությունների կառուցման համար: Գնորդը պետք է վճարի հողի կադաստրային արժեքը:
Գույքի մեկնարկային գինը՝ 15.477.138 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙՋի Վի՚ ՍՊԸ դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 2472302612390000 ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412272

Էլ. փոստ`