Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրաչյա Սարգսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրաչյա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ մարտի 15-ին Հրաչյա Սարգսյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. մայիսի 24-ին, ժամը 14:00-ին Հրաչյա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց ՙԱրցախբանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված ք.Երևան, Շինարարների փող. 35 շ., թիվ 37 հասցեում գտնվող Հրաչյա Սարգսյանին, Երմոնե Սարգսյանին, Գրիգոր Սարգսյանին, Արփինե Սարգսյանին և Սուսաննա Գյուլանյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:
Լոտ 1- ք.Երևան, Շինարարների փողոցի 35 շենքի 37 բնակարան հասցեում գտնվող 53,9 քմ մակերեսով բնակարան:Բնակարանը ունի երկու բնակելի սենյակ, միջանցք-նախասենյակ, խոհանոց, փակ պատշգամբ և համակցված լոգարան-զուգարան:Բնակարանի մուտքում տեղադրված է պլաստիկատով երեսպատված երկաթյա դուռ:Սենյակների, միջանցքի և խոհանոցի հատակը ծածկված են լամինատով: Խոհանոցի հատակը, ինչպես նաև լոգարան-զուգարանի պատերն ու հատակը պատված են կերամիկական սալիկներով:Ներքին դռները երեսապատված են պլաստիկատով, լուսամուտները՝ մետաղապլաստ: Առաստաղի բարձրությունը 2,7 մ է:Բնակարանում առկա է ջեռուցման ինքնավար համակարգ:Կոմունալ հարմարություններից կան նաև էլոկտրասնուցում, ջրամատակարարում և կոյուղի: Բնակարանի ընդհանուր հարդարումն ընդհանուր առմամբ գտնվում է միջին վիճակում:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 9.140.785 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Հրաչյա Սարգսյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472302734320060 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412272

Էլ. փոստ`