«Ալիշան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
16.04.2019
2019թ. մարտի 21-ին ՙԱլիշան՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 23-ին, ժամը 13:00-ին ՙԱլիշան՚ ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙԱլիշան՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը՝մեկ լոտով, բաց դասական եղանակով:
Լոտ-4 , որը բաղկացած է 94 ենթալոտերից:Այն իրենից ներկայացնում է մրգերի և բանջարեղենի վերամշակման համար անհրաժեշտ հոսքագծեր, տեխնալոգիական սարքավորումներ և նրանց սպասարկման համար նախատեսված սարքեր և գործիքներ: Գույքերի մեկնարկային գինը ընդհանուր 3.817.466 ՀՀ դրամ: Լոտացանկը չի տպագրվում մեծածավալ լինելու պատճառով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԱլիշան՚ ՍՊԸ դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 220001154909000 ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:
Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ
Հեռ..` +374 94 412272
Էլ. փոստ`