Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սոնա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված ավտոմեքենայի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սոնա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ մարտի 21-ին Սոնա Հովհաննիսյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. մայիսի 15-ին, ժամը 12:00-ին Սոնա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սոնա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված ավտոմեքենայի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 <> մակնիշի, 2008թ. արտադրության ավտոմեքենա: Գույնը՝ սպիտակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, նույնականացման համարը՝ TMBMC45JX85042031 :Մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահեծերը բացակայում են, անվահենքերը գտնվում են վատ վիճակում :Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները, շարժիչը ունեն հիմնավերանորոգման կարիք :Ընդհանուր առմամբ, մեքենայի թափքը, ընթացային համակարգը, շարժիչը և սրահը գտնվում է վատ վիճակում :
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 108.134 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Սոնա Հովհաննիսյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472303281600000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412272

Էլ. փոստ`