Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հռիփսիմե Կարենի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող և <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ԲԲԸ-ում պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Հռիփսիմե Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
<< Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76–րդ հոդված

14.03.2019թ.-ին նշանակված Ա/Ջ Հռիփսիմե Կարենի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 6-ին, ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ՝ Լ.Պետրոսյանի կողմից, /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակում / կանցկացվի Ա/Ջ Հռիփսիմե Կարենի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող և <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ, բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Աճուրդի է ներկայցվում՝
Լոտ 1 - ք. Երևան, Շենգավիթ համայնք, Սմբատ Զորավարի 24/1 հասցեում գտնվող բնակելի տուն, որի ընդհանուր մակերեսը 53.18քմ է: Բնակելի տան պատերը և առաստաղը գաջած են: Նախասրահի և խոհանոցի հատակը պատված է սալիկներով: Խոհանոցի պատերի որոշ հատվածներ նույնպես սալիկապատ են: Հյուրասենյակի և ննջասենյակի հատակը երեսապատված է լամինատե սալիկներով: Բնակելի տան մուտքի դուռը պողպատյա, ներսի դռները լամինից, պատուհանները՝ մետաղապլաստից: Ապահովված է էլ. հոսանքով, խմելու ջրով և գազամատակարարմամբ, ունի անհատական ջեռուցման համակարգ:
Լոտի մեկնարկային գինն է 5.356.779,3 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում ՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի Ա/Ձ-
ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փասթաղթերի պատճենը:
-աճուրդի սնանկության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Սնանկության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Հռիփսիմե Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<ՀԱՅԲԻԶՆԵԶ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի 1150015728548504 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկաց մասնակիցը:
Ցանկացողներն կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարչին ՝ Լևոն Պետրոսյանին /098033366/:

Հասցե` ք, Երևան Բաբայան 38շ, բն,24

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`