Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
10.04.2019թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 03-ին, ժամը 11:00-ին Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս և երրորդ անձի կողմից Լևոն Սողոմոնյանի օգտին գրավադրված ավտոմեքենաների կրկնաճուրդը երկու առանձին լոտով, 10% նվազեցված մեկնարկային գներով, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1 – «BMW 645 CI» մակնիշի, 2004թ. արտադրության, կուպե, 34DL417 պետհամարանիշով ավտոմեքենա (նույնացման համար՝ WBAEH71040B294087)։
Շուկայական արժեքը կազմում է 3,780,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - «Cadillac De Ville 4.6I V8» մակնիշի, 2004թ. արտադրության, սեդան, զրահապատ, 34FT192 պետհամարանիշով ավտոմեքենա (նույնացման համար՝ 1GEEH90Y94U550389)։
Շուկայական արժեքը կազմում է 11,430,000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված Հովսեփ Ռաֆաելի Մեսրոպյանի թիվ 11807022587504 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին /հեռ.099 06 44 08/:

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`