Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (4 լոտ)՝ բաց եղանակով

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզ Մեղրիի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (4 լոտ)՝ բաց եղանակով:

Գյուղատնտեսական նշանակության՝գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով
Լոտ 1. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,6409 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0013 մեկնարկային գինը - 269178 ՀՀ դրամ:
Լոտ 2. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,9944 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0029 մեկնարկային գինը - 417648ՀՀ դրամ:
Լոտ 3. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,66784 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0126-0003 մեկնարկային գինը - 280500 ՀՀ դրամ:
Լոտ 4. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,18 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0028 մեկնարկային գինը - 75600 ՀՀ դրամ
Աճուրդը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 20-ին ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ. մայիսի 15-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկ 2

Հեռ..` +37428643423

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`