Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմինե Սուրիկի Հակոբյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ.-ին ժամը 14:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ նշանակված թիվ ԵՄԴ/0114/04/17 սնանկության գործով պարտապան Արմինե Սուրկի Հակոբյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավադրված երրորդ անձինք Ռոզա Մնացականի Գրիգորյանին և Հովհաննես Սուրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.05.2019թ.-ին ժամը 12:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵՄԴ/0114/04/17 սնանկության գործով պարտապան Արմինե Սուրկի Հակոբյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավադրված գրավատուներ Ռոզա Մնացականի Գրիգորյանին և Հովհաննես Սուրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 2. Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Վարշավյան փողոց թիվ 4/3 բնակելի տուն և հողամաս, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.04302 հա, հողամասը հարթ է, բնակելի տան մակերեսը՝ 70,8 քմ, 50,3 քմ ինքնակամ կառույց, 21,25 քմ ինքնակամ կառուցված օժանդակ շինություն: Բնակելի տունը մեկ հարկանի, հիմքը երկաթ/բետոն, պատերը քար, արտաքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, կից կառույցների ներքին հարդարանքը վատ վիճակում, սանհանգույցը գտնվում է վատ վիճակում, դռները փայտից գտնվում են վատ վիճակում, պատուհանները փայտից գտնվում են բարվոք վիճակում: Ապահովված է էլ. էներգիայով, բնական գազով և ջրով: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում, որը ենթակա է վճարման գնորդի կողմից, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, 1 քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 16.476 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը գրավադրված է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից: Բնակարանում բնակվողների վտարումը կատարվելու գնորդի կողմից, գնորդի հաշվին և միջոցներով:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 11.598.700 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված թիվ 2474602612140000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Արմինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`