Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հասկ-96» ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Հասկ-96» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 6-ին ժամը 12:30-ին <<Հասկ-96>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի <<Հասկ-96>> ՍՊԸ-ին պատկանող և <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 7 լոտ`

Լոտ 3 - Էլ. պահարան՝ 3 դուռ, Չինաստանի արտադրության՝ մեկնարկային գինը 50.380 ՀՀ դրամ,
Լոտ 4 - Էլ. պահարան՝ 3 դուռ, Ռուսաստանի արտադրության՝ մեկնարկային գինը 53.420 ՀՀ դրամ,
Լոտ 5 - Դեժ՝ 150 կգ՝ մեկնարկային գինը 16.800 ՀՀ դրամ,
Լոտ 6 - Դեժ՝ 60 կգ՝ մեկնարկային գինը 41.800 ՀՀ դրամ,
Լոտ 7 - Էլ. կշեռք՝ մեկնարկային գինը 3.465 ՀՀ դրամ,
Լոտ 8 - Ինքնաշեն գլազուրի խառնիչ՝ մեկնարկային գինը 8.420 ՀՀ դրամ,
Լոտ 9 - 30 հատ խմորի սկուտեղ՝ մեկնարկային գինը 5.570 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի «Հասկ-96» ՍՊԸ-ի սնանկության թիվ 1150002314524516 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94 700073

Էլ. փոստ`