Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մանվել Պողոսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Մանվել Պողոսյանի սնանկության գործով վերջինիս սեփականությամբ պատկանող և <Արցախբանկ> ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Գոգոլի փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի հրապարակային սակարկությունների միջոցով վաճառքը տեղի չի ունեցել հայտեր չլինելու պատճառով: Հայտնում եմ, որ կրկնաճուրդը տեղի կունենա կունենա 13.05.2019թ. ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 սենյակում:
Լոտ N 1. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Գոգոլի փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող անշարժ գույք և հողամաս: Սեփականության իրավունքի գրանցման վկայական` 2836189, տրված 25.11.2011թ: Համաձայն սեփականության վկայականի շինության նպատակային նշանակությունը բնակավայրերի է իսկ օգտագորման նպատակը` ավտոտեխսպասարման կետի զբաղեցված տարածք, սակայն այն օգտագործվում է որպես բնակելի տուն:
Գույքը գրավադրված է ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ում և լոտի շուկայական արժեքը կկազմի 27 720 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի §Հայէկոնոմբանկ¦ ՓԲԸ-ի հ/հ 163468019043 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Մանվել Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`