Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտուշ Մանուկյանի սնանկության վարույթում առկա գույքի աճուրդ վաճառքի կազմակերպման մասին

18.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտուշ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի մայիսի 3-ին ժամը 12:30-ին Արտուշ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի Արտուշ Մանուկյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոցի 3 հասցեում գտնվող բնակելի տուն /հողամասի մակերես՝ 369.55 քմ, բնակելի տան մակերես՝ 152.12 քմ, հարկայնությունը՝ 1 հարկ, սանհանգույցի մակերես՝ 1.04 քմ, պարսպի մակերես՝ երկու հատվածով՝ 1.38քմ և 5.76 քմ, սեփականության վկայական՝ 28082013-08-0007, տրված՝ 28.08.2013թ./, մեկնարկային գինը՝ 10.288.000 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Արտուշ Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150010095685687, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94 700073

Էլ. փոստ`