Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Առինջ 96» Ա/Կ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

19.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Առինջ 96» Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 16-ին ժամը 12:00-ին ՙԱռինջ 96՚ Ա/Կ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 15-ին ժամը 12:00-ին ՙԱռինջ 96՚ Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԱռինջ 96՚ Ա/Կ-ի պարտավորությունների համար ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, ՙԱռինջ 96՚ Ա/Կ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ - Կոտայքի մարզ, գ.Առինջ, 6 փողոց թիվ 2 սրճարան, հողամասի մակերեսի չափը 0,1084հա, շինության ընդհանուր մակերեսը 336,59ք.մ., ծածկարաններ 50,16ք.մ., շինությունը ապահովված է՝ Էլեկտրականությամբ, խմելու ջրով, ջրահեռացման գծերով, կոյուղիով և գազաֆիկացված է, շինության մեկնարկային գինը՝ 10.874.000 ՀՀ դրամ:
Հողատարածքի վարձակալության պայմանագրում նշված ժամկետը ավարտվել է և վերը նշված շինության գնորդը պետք է կնքի հողի վարձակալության նոր պայմանագիր:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԱռինջ 96՚ Ա/Կ-ի սնանկության հատուկ հաշվին 1930059738320100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691:

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`