Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

19.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 06.05.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Սանահին, Սարահարթ թաղամաս, 2/10ա շենք, թիվ 6 հասցեում գտնվող 80 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14000000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 06.05.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին՝ ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 19-22.04.2019թ., N 28 (949), էջ 13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Էլ. փոստ`