Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Յուգա» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

19.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Յուգա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.04.2019թ. ժամը 13:00-ին նշանակված սնանկ ճանաչված «Յուգա» ՍՊԸ-ի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
06.05.2019թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «Յուգա» ՍՊԸ-ի սնանկության գործով «Յուգա» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 Յուրիկ Ցոլակի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Արզումանյան փողոց, թիվ 16/5 հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 52,838, 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «Յուգա» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003314270000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Յուգա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`