Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ԴԱՆԻԿՈՀ>> ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

20.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԴԱՆԻԿՈՀ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 8-ին ժամը 11:00-ին <<ԴԱՆԻԿՈՀ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի <<ԴԱՆԻԿՈՀ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`

ԼՈՏ 1 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա 9/9ա շենքի թիվ 66 հասցեում գտնվող բնակարան, 4 հարկանի շենքի 4-րդ հարկ, ներքին ընդհանուր մակերեսը 157քմ (հանդիսանում է գրավական «Յունիբանկ» ԲԲԸ-ում), արժեքը՝ 22.537.050 ՀՀ դրամ
ԼՈՏ 2 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խր. Հայրիկ խճուղի թիվ 25 հասցեում գտնվող բնակելի շենք, 2 հարկանի, ընդհանուր մակերեսը 766.6քմ, հողամասի մակերեսը 1716.58քմ (հանդիսանում է գրավական <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում), արժեքը՝ 25.784.730 ՀՀ դրամ
ԼՈՏ 3 - VOLKSWAGEN մակնիշի, 999OO95 պետհամարանիշի, 2008թ. ավտոմեքենա, արժեքը՝ 1.837.080 ՀՀ դրամ:

Անշարժ գույքերը ծանրաբեռնված են բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի <<ԴԱՆԻԿՈՀ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ11500852676226, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`