Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահե Գևորգի Չախոյանին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահե Գևորգի Չախոյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 7-ին ժամը 17:00-ին Վահե Գևորգի Չախոյանի սնանկության գործով կառավարչի կողմից` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Վահե Գևորգի Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքերը նշված մեկնարկային գներով:
Լոտ 1 - Վահե Գևորգի Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող 1995թ-ի թողարկված «OPEL COMBO-1.4» մակնիշի 09 LS 145 համարանիշի, գրանցման վկայագիր SD054987, տրված 03.08.2007թ.: Ավտոմեքենան չի շահագործվում և այն գտնվում է անվերականգնելի վնասված և անաշխատունակ վիճակում: Հրապարակային սակարկությունով վաճառք 1 լոտով: Մեկնարկային գին սահմանել 118098 (մեկ հարյուր տասնութ հազար ինսունութ) ՀՀ դրամ,
Լոտ 2 - Վահե Գևորգի Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող 2006թ-ի թողարկված սպիտակ գույնի ֆուրգոն «IZH 24175» մակնիշի 20 SU 291 համարանիշի ավտոմոբիլը, գրնցման վկայագիր SD087904, տրված 12.06.2009թ.: Ավտոմեքենան գտնվում է բավարար ապրանքային վիճակում: Հրապարակային սակարկությունով վաճառք 2 լոտով: Մեկնարկային գին սահմանել 426465 (չորս հարյուր քսանվեց հազար չորս հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ,
Լոտ 3 - Վահե Գևորգի Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող 2003թ-ի թողարկված «FORD EXPLORER V5 4.0 I» մակնիշի 20 SU 290 համարանիշի, գրանցման վկայագիր SD087903, տրված 12.06.2009թ.: Ավտոմեքենան գտնվում է անսարք, անաշխատունակ և անբավարար շարժիչը և մի շարք մասեր բացակայում են: Այն գտնվում է անբավարար տեխնիկական և ապրանքային վիճակում: Հրապարակային սակարկությունով վաճառք 3 լոտով: Մեկնարկային գին սահմանել 1049760 (մեկ միլիոն քառասունինը հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ,
Լոտ 4 - Վահե Գևորգի Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող 2004թ-ի թողարկված սառնարանային «TOYOTA PROBOX 1.5L» մակնիշի 35 DU 789 համարանիշի ավտոմոբիլը, գրնցման վկայագիր SB968806, տրված 22.08.2013թ.: Շարժիչը և մի շարք մասեր բացակայում են: Այն գտնվում է անբավարար տեխնիկական և ապրանքային վիճակում: Հրապարակային սակարկությունով վաճառք 4 լոտով: Մեկնարկային գին սահմանել 590490 (հինգ հարյուր ինսուն հազար չորս հարյուր ինսուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Վահե Գևորգի Չախոյանի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Մյասնիկյան մ/ճ հ/հ 16044035448009 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված է բնակչով:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վահե Գևորգի Չախոյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77

Հեռ..` +374 91 211312

Էլ. փոստ`