Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.05.2019թ. ժամը 11:00-ին «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանի կողմից, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 հասցեում, կանցկացվի «Գոլդ Վառ» ՍՊԸ-ին պատկանող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի աճուրդը.ըստ հետևյալ խմբերի և լոտերի. որոնց արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից
Խումբ 1. Վարչական շենքում և լաբորատորիայում առկա գույք, բաղկացած է 27 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -220,577 ՀՀ դրամ:
Խումբ 2. Պահածոյի արտադրամասում առկա գույք, բաղկացած է 14 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -665,592 ՀՀ դրամ:
Խումբ 3. Գինու արտադրամասում առկա գույք, բաղկացած է 7 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -246,970 ՀՀ դրամ:
Խումբ 4. Գինու շշալցման արտադրամասում առկա գույք, բաղկացած է 3 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -28,242 ՀՀ դրամ:
Խումբ 5. Գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա գույք, բաղկացած է 13 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -205,545 ՀՀ դրամ:
Խումբ 6. Պահեստում առկա գույք, բաղկացած է 3 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -59,561 ՀՀ դրամ:
Խումբ 8. Օղու արտադրամասում առկա գույք, բաղկացած է 4 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -108,090 ՀՀ դրամ:
Խումբ 9. Գործարանի տարածքում առկա գույք, բաղկացած է 21 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է 339,960 ՀՀ դրամ:
Խումբ 10. Կոնյակի արտադրամասում առկա գույք,բաղկացած է 18 լոտից, ընդհանուր արժեքե կազմում է -2,015,600 ՀՀ դրամ:
Խումբ 14. Կաթսայատան առկա գույք, բաղկացած է 2 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -659,00 ՀՀ դրամ:
Խմբերում ընդգրկված լոտերի մեծածավալ լինելու պատճառով, գույքային ցուցակները չեն տպագրվում:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 220410126647000 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր, ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանին (հեռ. (055) 99-47-99)

Հասցե` Ք.Երևան, Հ. Էմին 16, բն.2

Հեռ..` +374 55 994799

Էլ. փոստ`