Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Անդրանիկ Ստեփանյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Անդրանիկ Ստեփանյանի սնանկության գործով 22.04.2019թ. ժամը 10:00-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Հայտնում եմ, որ կրկնաճուրդը տեղի կունենա 14.05.2019թ. ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 սենյակում:
Լոտ N 1. ՀՀ Արմավիրի մարզ, Ապագա համայնքում գտնվող գյուղնշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական` 17042012-04-0116, տրված 17.04.2012թ., մակերերսը` 0,33 հա.: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 301 320 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ՀՀ Արմավիրի մարզ, Ապագա համայնքում գտնվող գյուղնշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական` 23052012-04-0197, տրված 23.05.2012թ., մակերեսը` 0,09914 հա.: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 94 770 ՀՀ դրամ:
Լոտ N 3. ՀՀ Արմավիրի մարզ, Ապագա համայնքում գտնվող գյուղնշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական` 22102012-04-0244, տրված 22.10.2012թ., մակերեսը` 0,38 հա.: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 346 680 ՀՀ դրամ:
Լոտ N 4. ՀՀ Արմավիրի մարզ, Ապագա համայնքում գտնվող գյուղնշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական` 29052012-04-0095, տրված 29.05.2012թ., մակերերսը` 0.38 հա.: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 346 680 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի §Հայէկոնոմբանկ¦ ՓԲԸ-ի հ/հ 163468018938 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Անդրանիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`