Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 19-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն՝ վաճառվել է թիվ 4 լոտը: 2019թ. մայիսի 17-ին ժամը 12:30-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 3/երեք/ լոտերից:Լոտ 2.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք գյուղում գտնվող վարելահող/սեփ. վկայական թիվ 1671514, տրվ. 03.09.2003թ./- մակերեսը՝ 0,56 հա, կադաստրային համարը՝ 04-050-120-005, անմշակ:Մեկնարկային գինը` 167.837 ՀՀ դրամ:Լոտ 3.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Խորոնք Սևահողերի թաղամասի 1-ին փողոցի թիվ 17 հասցեում գտնվող տնամերձ հողամաս/ սեփ. վկայական թիվ 698220, տրվ. 08.11.2002թ./ - մակերեսը՝ 0,104 հա, կադաստրային համարը՝ 04-050-032-003:Մեկնարկային գինը` 80.464 ՀՀ դրամ:Երկու լոտերի գույքը հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկին ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ/ Հակոբ Մարտիրոսյանի սնանկության Հ/Հ 11813000763639 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 10-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`