Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

08.05.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է հետևյալ լոտերի բաց աճուրդը.
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող.
- ք. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց, 49 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 203.6 քմ մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 126500000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող.
- ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 16 շենք, թիվ 64 հասցեում գտնվող 248.84 քմ մակերեսով տարածք, 8.28 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն /աստիճանահարթակ/ և 0.142227 հա մակերեսով ընդհանուր բաժնային սեփականությամբ հողամաս (բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 0.140545 հա հողամասի նկատմամբ կազմում է 163/6159): Լոտի մեկնարկային գինը` 289800000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 01.06.2020թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`