Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/ձ Քնարիկ Արկադիի Այվազյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

14.07.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/ձ Քնարիկ Արկադիի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. օգոստոսի 14-ին ժամը 12:00-ին ա/ձ Քնարիկ Արկադիի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված ա/ձ Քնարիկ Արկադիի Այվազյանի պարտավորությունների համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Էջմիածին, Կարճիկյան 1 շենք, 37 բնակարան հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- կառուցման տարեթիվը՝ 1972թ, 2000թ., գործառնական նշանակությունը՝ բնակարան, հարկայնությունը, հարկը՝ 5/1, կրող պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, ներքին պատերը՝ թեթև բլոկ, նախասրահը՝ ներկված, սանհանգույցը՝ սալիկապատ, խոհանոցը՝ ներկված, պատշգամբը՝ սվաղ, սենյակները՝ ներկված, առլա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Մեկնարկային գինը՝ 8.829.295 /ութ միլիոն ութ հարյուր քսանինը հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605040930000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`