«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում
07.08.2020
Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ում գրավադրված լոտի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով.
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/2 շենք, թիվ 208 հասցեում գտնվող 83.64 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 43800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/2 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 21.45 ք.մ. մակերեսով ավտոկայանատեղ/հանգրվան: Լոտի մեկնարկային գինը` 3900000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 24.08.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31
Հեռ..` +374 11 56 45 13
Վեբ կայք` www.llcbst.am
Էլ. փոստ`