Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քնարիկ Հարությունյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

17.08.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. Օգոստոսի 17-ին նշանակված Քնարիկ Հարությունյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. Սեպտեմբերի 2-ին ժամը 11:00–ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Քնարիկ Հարությունյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ 8-րդ փող. 20/1 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը՝ 0,06925 հա., շինության մակերեսը` 115,67 քառ. մ, 1 հարկանի, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, խոհանոցը և սանհանգույցը` սալիկապատված: Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 12 283 650 ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է “ՍԵՖ Ինթերնեյշնլ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրավի առարկա:
Տունը բնակեցված է, բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ում բացված 16069035301814 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Քնարիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյանին, 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`