Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

26.08.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ -ն իրականացնելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ - ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ «դասական» փուլերով.
- ք.Երևան, Ավան, Ռուբինյանց փողոց, թիվ 27/38 հասցեում գտնվող 75.6 ք.մ. մակերեսով արտադրամաս, 105ք.մ. մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ենթակայան (արտաքին մակերեսը՝ 144 ք.մ.), 62.4 ք.մ. /156 խ.մ./ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարիսպ (երկարությունը՝156.0 գծմ) և 1.54735 հա մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամաս (սեփականատիրոջ բաժնեմասը 1.54735 հա հողամասի, ենթակայանի և պարսպի նկատմամբ կազմում է 95/11251): Լոտի մեկնարկային գինը` 6500000 ՀՀ դրամ:
- ք.Երևան, Ավան, Ռուբինյանց փողոց, թիվ 27/39 հասցեում գտնվող 113.8 ք.մ. մակերեսով արտադրամաս, 105ք.մ. մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ենթակայան (արտաքին մակերեսը՝ 144 ք.մ.), 62.4ք.մ. /156 խ.մ./ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարիսպ (երկարությունը՝ 156.0 գծմ) և 1.54735հա մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամաս (սեփականատիրոջ բաժնեմասը 1.54735 հա հողամասի, ենթակայանի և պարսպի նկատմամբ կազմում է 150/11251): Լոտի մեկնարկային գինը` 8500000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 14.09.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև հերթական փուլը յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0.5%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Էլ. փոստ`